Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈԻՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍՅԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 24- Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ցեղասպանություն, որին անմեղ զոհ դարձավ 1.5 մլն հայ: Մեկ դարից ավելի է անցել այն օրից, երբ Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրվեց և իրագործվեց սարսափելի ոճրագործություն՝ ուղղված հայ ժողովրդի բնաջնջմանը: Հայոց ցեղասպանությունը ոճիր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համայն մարդկության դեմ, իսկ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար:
Հանուն արդարության կայացման և մարդկության դեմ նման վայրագությունների բացառման՝ հայի կողքին պայքարել ու շարունակում են իրենց պայքարը բազում պետություններ: Տարեց տարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների թիվը, վստահ եմ՝ վաղ թե ուշ Թուրքիան առերեսվելու է իր պատմության արյունալից էջերին, համապատասխան գնահատականի արժանանալով իր հրեշավոր հանցանքի համար:
Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ իմ խորին հարգանքն եմ բերում հայ ժողովրդի անմեղ զոհերին, հայ ազգին մաղթելով միասնականություն և անկոտրում կամք:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան