Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ, ԳՅՈՒՄՐՈՒ Վ.ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ «ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ» ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ՝ ՋԱԳ ԲԱՄԲԻՌ ԹԵԱՏՐՈՆ ՀԱՄԵՐԳ-ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Մարտի 27-ին, Թատրոնի միջազգային օրը, Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր թատրոնում տեղի ունեցավ թատերական նոր նախագծի՝ Ջագ Բամբիռ թեատրոն համերգ-ներկայացման պրեմիերան, որին ներկա էին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: Համերգ-ներկայացումից հետո կազմակերպված միջոցառման ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորեց բոլորին Թատրոնի միջազգային օրվա առթիվ, իր խոսքում կարևորելով թատրոնի դերն ու նշանակությունը մեր կյանքում, միաժամանակ աշխատանքային բեղուն ընթացք և նորանոր ձեռքբերումներ մաղթելով թատրոնի նվիրյալներին: Թատերարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանը պարգևատրվեց «Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալ»­-ով: Քաղաքապետի պատվոգրերի արժանացան նաև թատրոնի մի շարք աշխատակիցներ: