Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՍԻԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ
Շաբաթ, 16 Ապրիլ 2016 13:36

Ապրիլի 15-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Չինաստանի Սիան քաղաքի պատվիրակությանը, որը գլխավորում էր Սիանի ժողովրդական Կոնգրեսի կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության բաժնի տնօրեն Վեի Դոնգեմեին: Քաղաքապետը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա խոսեց հայ և չինացի ժողովուրդների միջև արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական կապերի, ինչպես նաև՝ Գյումրի և ՉԺՀ 9 մլն բնակչություն ունեցող Սիան քաղաքների, տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունների մասին: Վեի Դոնգեմեին իր հերթին շնորհակալություն հայտնեց քաղաքապետին` ցուցաբերած վերաբերմունքի և ջերմ ընդունելության համար: Վեի Դոնգեմեին ընդգծեց, Սամվել Բալասանյանի շնորհիվ է, որ երկու քաղաքների միջև սկսվել է համագործակցությունը և շարունակում է զարգանալ մեծ ուժով: Վեի Դոնգեմեին տեղեկացրեց՝ Սամվել Բալասանյանին շնորհվել է Սիանի պատվավոր քաղաքացու կոչում, որը փաստող վկայականը կհանձնվի այս տարվա սեպտեմբերին՝ Չինաստանում կայանալիք «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ֆորումի ավատից հետո տեղի ունենալիք պաշտոնական արարողության ժամանակ:

IMG_2396

IMG_2390

IMG_2392

IMG_2445

IMG_2434

IMG_2413