Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ «ԳՅՈՒՄՐԻՆ ԱՌԱՆՑ ՏՆԱԿՆԵՐԻ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 13 ԲՆԱԿԱՐԱՆ Է ՆՎԻՐՈՒՄ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՕԹևԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Շաբաթ, 19 Մարտ 2016 12:28

  Քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնած «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 13 բնակարան է նվիրում Գյումրեցի անօթևան ընտանիքներին: 10 բնակարան նվիրվում է ընկերության սեփականատեր ՍամվելԿարապետյանի նախաձեռնությամբ ու միջոցներով, երկու բնակարան ձեռք է բերվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների միջոցներով, ևս մեկը՝ ընկերության Արհմիութենական կոմիտեի կողմից: Այսօր՝ մարտի 18-ին, երկու բնակարան արդեն իսկ հանձնվեց անօթևան ընտանիքներին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հույս հայտնեց՝ այս նախաձեռնությամբ ինչ-որ չափով կկարողանան նպաստել իրավիճակի լավացմանը Գյումրիում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահեցրեց՝ ծրագիրն իր շարունակությունն է ունենալու՝ հնարավորություն ստեղծելով տնակներից ձերբազատել գյումրեցի ընտանիքների:
Մինչ բնակարանները կհանձնվեին նախապես ընտրված ընտանիքներին՝ «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում ձևավորված հոգաբարձուների խորհուրդը` խորհրդի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ, հանդիպմանը մասնակցող կազմով, արտահերթ նիստում քվեարկեց ու իր համաձայնությունը տվեց բնակարանները հանձնել այդ ընտանիքներին:

IMG_9690

IMG_9697

IMG_9689

IMG_9671

IMG_9739

IMG_9706

IMG_9747