Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈԻԹՅԱՄԲ
Երկուշաբաթի, 07 Մարտ 2016 22:30

 Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում դուք եղել եք ընտանեկան օջախի պահապանը, մատաղ սերնդի դաստիարակողն ու ազգային ավանդույթների կրողը: Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ դուք գեղեցկացնում եք մեր կյանքն ու մեզ մղում նոր նախաձեռնությունների:
Գարնանային այս հիասքանչ տոնը պատեհ առիթ է արտահայտելու այն խորը ակնածանքի, սիրո և երախտագիտության զգացումը, որը մենք տածում ենք ձեր հանդեպ:
Սիրելի՛ մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, կրկին շնորհավորում եմ ձեզ Կանանց միամսյակի առթիվ և ի սրտե ցանկանում, որ դուք մշտապես շրջապատված լինեք ջերմությամբ և հոգատարությամբ: Եղե՛ք առողջ և երջանիկ, և թո՛ղ ձեր ընտանիքներում թևածի միայն սերն ու համերաշխությունը:


Հարգանքով` Ս. Բալասանյան