Փետրվարի 7-ին Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում անցկացվեց «Բուն Բարեկենդանի» տոնակատարությունը, ինչպես նաև՝ «Գյումրու ձմեռ» ամենամյա միջոցառումը, որին մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխաքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և այլք: Երգ ու պար, բեմանականացում, մարզական մի շարք միջոցառումներ անցկացվեցին հուշահամալիրի տարածքում՝ տոնական տրամադրությունը տարածելով ամենուր: Քաղաքապետը ողջունեց ու շնորհավորեց ներկաներին, մաղթելով բոլորին տոնական բարձր տրամադրություն ու ակտիվ մասնակցություն միջոցառումներին: