Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Ձյան մաքրման աշխատանքներ Գյումրիում
Հինգշաբթի, 03 Դեկտեմբեր 2015 21:54

  Դեկտեմբերի 3-ին, վաղ առավոտից Գյումրիում սկսվել են ձյան մաքրման աշխատանքներ: Քաղաքի փողոցների մաքրման համար գործադրվել է մոտ երկու տասնյակ տեխնիկա: Վաղ առավոտից քաղաքի փողոցները մշակվել են աղավազային խառնուրդով, քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցների կողմից քաղաքի որոշ հատվածներում մաքրվել են մայթերն ու դրանց հարակից տարածքները: Մաքրվել է քաղաքի բոլոր ասֆալտապատ փողոցներն ու հրապարակները: Եղանակային կանխատեսումներին հետևելով՝ քաղաքապետարանի համապատասխան բաժնում դեռ երեկ էր խոհրդակցություն հրավիրվել, տրվել համապատասխան հանձնարարականներ: Կնյազ Մանասյանի փոխանցմամբ՝ ձմռան նախապատրաստական աշխատանքներին իրենք սկսել էին պատրաստվել դեռ սեպտեմբեր ամսից՝ նախապես ձեռք բերելով 30 տոննա աղ, մոտ 1000 խորանարդ մետր ավազ, ստուգվել ու համապատասխան վիճակի է բերվել նաև տեխնիկաները:

12291692_1710110665942765_6447883299501621446_o

12309855_1710110672609431_8888629463187132200_o

12322822_1710110732609425_3565716426264771588_o