Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հինգշաբթի, 28 Մայիս 2015 12:04

Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի գյումրեցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր ազգի ամենանվիրական տոներից մեկի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Այս տոնն առանձնահատուկ խորհուրդ ունի յուրաքանչյուրիս համար, այն խորհրդանշում է հայի ազատատենչ ոգին, ազատ և անկախ պետություն ունենալու դարավոր երազանքն ու հինավուրց հայրենիքի հանդեպ սերն ու ակնածանքը : Չնայած իր կարճատև գոյությանը՝ Հայաստանի առաջին հանրապետությունը յուրօրինակ կամուրջ հանդիսացավ մեր ժողովրդի փառավոր պատմական անցյալի և նրա ապագայի միջև: Այն հայ ժողովրդին ներշնչեց հավատ և տոկունություն՝ նախանշելով պետականության վերականգնումը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ` մաղթելով խաղաղություն, բարեկեցություն և կայունություն:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան