Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ուրբաթ, 22 Մայիս 2015 10:14

 Սիրելի շրջանավարտներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի՝ ձեր կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկի կապակցությամբ: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախներին, ուսուցիչներին ու համադասարանցիներին և թևակոխում կյանքի նոր շրջան՝ լի վերելքներով ու հաղթանակներով: Դպրոցական տարիներին ձեռք բերած գիտելիքների, մարդասիրական ու հայրենասիրական անգնահատելի արժեքների շնորհիվ դուք ի զորու կլինեք հաղթահարել ցանկացած փորձություն և ձեր նպաստն ունենալ մեր պետության հզորացման գործում:
Ձեզանից շատերն արդեն ընտրել են իրենց կյանքի ուղին և ապագա մասնագիտությունը, մյուսներն էլ կանգնած են պատասխանատու ընտրության առջև: Առավել քան վստահ եմ, որ դուք կկատարեք ճիշտ ընտրություն, կդառնաք մեր նորանկախ պետության արժանի զավակներ և բարոյական բարձր հատկանիշներով օժտված քաղաքացիներ: Շնորհավորում եմ նաև մանկավարժներին և ծնողներին` հույս հայտնելով, որ իրականություն կդառնան ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքները:
Բարի երթ, սիրելի շրջանավարտներ:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան