Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլուի գլխավորած պատվիրակությանը
Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 10:23

  Ապրիլի 27-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլուի գլխավորած պատվիրակությանը: Ողջույնի խոսքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոր դեսպանին հակիրճ ծանոթացրեց Գյումրու պատմությանը, մշակութային պոտենցյալին և ներդրումային միջավայրին: Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց Գյումրիի և չինական Սիան քաղաքների միջև վերջին երկու տարիներին առկա փոխգործակցությունը, որի շրջանակներում Գյումրին միացել է Մետաքսի ճանապարհի քաղաքների հուշագրին: Չինաստանի դեսպանն իր խոսքում ևս կարևորեց այդ պատմական առևտրա-տնտեսական ցանցի վերականգնումը, ինչպես նաև համագործակցային արդյունավետ կապերի ստեղծումը, այդ թվում՝ տնտեսական, արդյունաբերական և այլ ոլորտներում: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին իրենց հերթին աջակցել երկուստեք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: