Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

 Այսօր՝ մարտի 12-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում իրականացնում են տարածաշրջանային աղբավայրերի ստեղծման ծրագրի ուսումնասիրություն: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, փոխմարզպետ Հարություն Արշակյանը, Ասիական զարգացման բանկի խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչները, ինպես նաև ոլորտի այլ պատասխանատուներ: Դեռևս նախորդ տարվանից ծրագրի պատասխանատուներն ուսումնասիրություններ են իրականացրել մարզում, որի ընթացիկ արդյունքները, այդ թվում՝ աղբահանության կազմակերպման և նոր աղբադաշտի ստեղծման մեխանիզմները, ներկայացրել են այսօր: Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ, որպես հարմար տարածք, ի նկատի առնվել Բենիամին համայնքում գտնվող տարածքը, որն առավելագույնս համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Հաջորդ փուլում նախատեսված են նաև նեղ մասնագիտական, այդ թվում՝ բնապահպանական ուսումնասիրություններ, իսկ թե որքանով է հավանական ծրագրի իրագործումը, կախված է ուսումնասիրությունների վերջնական փուլից:

12.03.2015a