Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՄԱՐՏԻ 8
Շաբաթ, 07 Մարտ 2015 22:57

Սիրելի կանայք,
Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ:
Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու և կարևորելու ձեր վեհ առաքելությունը, տոկունությունը և արժանի դերակատարումը մեր պետության ու ազգի շենացման, հայոց ընտանիքի պահպանման գործում: Չենք դադարում արտահայտել մեր խորին հարգանքը, հիացմունքն ու ակնածանքը ձեր հանդեպ: Այս տոնական օրը մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն, կանացի երջանկություն ու ընտանեկան ներդաշնակություն:
Թող միշտ ուրախություն տիրի ձեր օջախներում, իսկ դուք շրջապատված լինեք անսահման ջերմությամբ, ուշադրությամբ ու հոգատարությամբ:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան