Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԶԲ-ի COWI ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Հինգշաբթի, 27 Նոյեմբեր 2014 09:27

  Նոյեմբերի 26-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին՝ Անդրիգ Մոլսին, Նիլս Քրիստենսոնին և Վիկտոր Բախտամյանին: Դանիական COWI խորհրդատվական կազմակերպությունը Գյումրիում էր կոշտ թափոնների կառավարման ծրագրային առաջարկով: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունեց հյուրերին՝ համառոտ ներկայացնելով քաղաքի աղբահանության աշխատանքներն ու խնդիրները: Գյումրին այսօր աղբի տեղափոխման խնդիր գրեթե չունի, հիմնական խնդիրը քաղաքային աղբանոցն է և թափոնների վերամշակման բացակայությունը: Խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչները մտադիր են Գյումրիում ուսումնասիրություններ կատարել, որից հետո կազմված հաշվետվությունը ներկայացվելու է Ասիական զարգացման բանկին: Ուսումնասիրության մեջ կարևորում են ինչպես քաղաքի նոր աղբավայրի ստեղծման, այնպես էլ բնապահպանական առումով առավել անվնաս տարբերակով կոշտ թափոնների վերամշակման հնարավորությունները: Սամվել Բալասանյանն իր հերթին կարևորեց բարձրացված հարցերը և առաջարկեց աշխատել քաղաքապետարանի համապատասխան բաժինների հետ: Հանդիպման վերջում հյուրերը պատասխանեցին լրագրողների հարցերին:

1_27.11.2014

2_27.11.2014

3_27.11.2014