Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇՎԵԴԻԱՅԻ ՖԱԼՈՒՆ ՔԱՂԱՔԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
Չորեքշաբթի, 26 Նոյեմբեր 2014 16:37

  Նոյեմբերի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Շվեդիայի Ֆալուն քաղաքի փոխքաղաքապետ Բրունո Կաֆմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջ քաշեց համայնքի գործունեության հրապարակայնության հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրին առաջին համայնքն է Հայաստանում, որտեղ ավագանու նիստերի ժամանակ ուղիղ հեռարձակում է ապահովվում: Լրատվամիջոցների և հասարակության կապը տեղական ինքնակառավարման մարմնի հետ սերտ է, ինչի շնորհիվ շատ խնդիրներ հնարավոր է լինում արագ լուծել: Իր հերթին Բրունո Կաֆմանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով այն, որ շատ է լսել Գյումրու մասին և ցանկություն է առաջացել անձամբ այցելել Հայաստանի մշակութային մայրաքաղաք: Կողմերն անդրադաձան նաև ավագանու դերին իրենց համայնքներում՝ կարևորելով ավագանու կայացած ինստիտուտի՝ որպես ՏԻՄ կարևորագույն օղակի նշանակությանը: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, իսկ հանդիպման վերջում Բրունո Կաֆմանը պատասխանեց լրագրողների հարցերին:

1_26.11.2014

2_26.11.2014