Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՁՄՌԱՆ ԳԱԼՈՒՍՏԻՆ
Չորեքշաբթի, 26 Նոյեմբեր 2014 16:11

  Ձմռան նախապատրաստական աշխատանքները Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժինը սկսել է դեռ սեպտեմբեր ամսից՝ ձեռք է բերվել անհրաժեշտ քանակությամբ համապատասխան նյութեր՝ աղ և ավազ: Նոյեմբերի 24-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը տեղեկացրեց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի կուտակված աղի և ավազի քանակը ավելին է, համապատասխան տեխնիկան էլ՝ ավելի շատ: Գյումրու քաղաքապետարանն այս տարի ձեռք է բերել ձյուն հավաքող-բարձող մեքենա, որը թույլ կտա փողոցներից ու մայթերից ձյունը հավաքել և տեղափոխել: Առաջնային մաքրման ենթակա են գլխավոր փողոցները՝ վերջիններիս ծանրաբեռնված լինելու պատճառով, սակայն դա չի նշանակում, որ երկրորդական փողոցները կանտեսվեն: Անցած տարիների փորձը ցույց է տվել, որ փողոցները մաքրելու ամենահարմար ժամանակը գիշերն է, ուստի հիմնականում ձյան մաքրման աշխատանքները պլանավորվում են գիշերային ժամերին, երբ փողոցները մեքենաներով ծանրաբեռնված չեն:

3_26.11.2014