Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ԼՂՀ Ասկերանի շրջանի պատվիրակությանը

 Հոկտեմբերի 18-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ԼՂՀ Ասկերանի շրջանի պատվիրակությանը` վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանի և Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանի գլխավորությամբ: Սամվել Բալասանյանը ողջունել է պատվիրակությանը` ընդգծելով ԼՂՀ քաղաքների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Պատասխան խոսքում Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար`ներկայացնելով Ասկերանի շրջանի զարգացման հեռանկարները: Ըստ Ս. Հայրիյանի, Գյումրին ևս զգալիորեն զարգացում է ապրում, ինչը վերջին տարիներին տեսանելի է քաղաքում: Նշելով, որ Շիրակի մարզի և Ասկերանի շրջանի միջև կա համագործակցության պայմանավորվածություն, կողմերը հույս են հայտնել, որ կմշակվեն գործնական քայլեր Գյումրիի և Ասկերանի միջև կապի ամրապնդման ուղղությամբ: Հանդիպման վերջում Սամվել Բալասանյանը և Ասկերանի շրջանի պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել համագործակցային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

IMG_6228

Գյումրու քաղաքապետարան