Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա կապակցությամբ
Հինգշաբթի, 16 Հոկտեմբեր 2014 09:19

  Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ Հայ մամուլի օրվա կապակցությամբ, որը կարևոր տեղ է զբաղեցնում մեր օրացույցում: Խոսքի ազատությունը վերջին տասնամյակների ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, որը լուրջ ազդեցություն ունի հասարակության գիտակցության ձևավորման հարցում: Այս առումով հայ լրագրողն ունի ավելի մեծ առաքելություն ու պատասխանատվություն, քանզի տեղեկատվության ճիշտ մատուցման կարևորությունն շեշտվում է հատկապես արտաքին թշնամու կողմից իրականացվող ստի ու կեղծիքի քարոզչամեքենայի դեմ պայքարում: Այսօրվա լրատվական դաշտն առանձնանում է իր ոլորտի փայլուն մասնագետներով, ովքեր ունեն հրաշալի ուսուցչիներ և հեռանկարային երիտասարդ սերունդ: Ժամանակի մարտահրավերներին համընթաց քայլելով, հայ լրագրողը կարողանում է ընդգծել նաև ազգային դիմագիծը պահպանելու հրատապությունը՝ լինելով մայրենի լեզվի, մշակույթի և աշխարհայաքցի անմիջական կրող:
Սիրելի հայ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և ստեղծագործական վերելք:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան