Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ՌԴ Դոմոդեդովո քաղաքային շրջանի պատվիրակությանը

  Այսօր` հոկտեմբերի 3-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ՌԴ Դոմոդեդովո քաղաքային շրջանի պատվիրակությանը` Նիկոլայ Դանիլեյկոյի գլխավորությամբ, որին ներկա էր նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևը: Սամվել Բալասանյանը նախ ողջունել է պատվիրակությանը` հույս հայտնելով, որ ձևավորվող բարեկամական հարաբերությունները երկու քաղաքների միջև կունենան լավագույն հեռանկարներ` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու քաղաքներն էլ ունեն գեղեցիկ մշակութային և մարզական ավանդույթներ: Իր հերթին ռուսական պատվիրակության ղեկավար Նիկոլայ Դանիլեյկոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար`կարևորելով երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման երկուստեք պատրաստակամությունը: Երկու կողմերն էլ կարևորեցին սերտ գործնական հարաբերությունների հարցում Գյումրիի օդանավակայանի առկայությունը: Պատվիրակությունը Գյումրիում էր եռօրյա ճանաչողական այցով, որի շրջանակներում նախատեսվում է համագործակցության մասին հուշագրի ստորագրում:

IMG_4325

IMG_4328