Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Պաշտոնական այցով Բաթումիում էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորած պատվիրակությունը
Չորեքշաբթի, 03 Սեպտեմբեր 2014 20:55

Բաթումի քաղաքապետ Գերոգի Երմակովի հրավերով պաշտոնական այցով Բաթումիում էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով առաջին անգամ մասնակցում էր Բաթումի քաղաքի օրվա տոնակատարությանը, որն այս տարի անց է կացվել «Բաթումին բարեկամության քաղաք է» խորագրով: Սամվել Բալասանյանը նախ ներկա է գտնվել նորընտիր քաղաքապետ Գեորգի Երմակովի ընդունելությանը Բաթումիի քաղաքապետարանում , որին մասնացել են 9 պետությունների պատվիրակներ: Հանդիպման ընթացքում և շրջայցերի ժամանակ պատվիրակություններին ներկայացվել են ինչպես օտարերկրյա ներդրողների կողմից Բաթումիում արդեն իրականացված, այնպես էլ իրականացվելիք ծրագրերը տարբեր ոլորտներում: Վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել Բաթումիում տարեց-տարի նկատվող դրական փոփոխությունները` ավելացնելով, որ քաղաքը դարձել է ավելի գրավիչ զբոսաշրջության և ներդրումների համար:

 Գեորգի Երմակովը և Սամվել Բալասանյանը խոսել են Բաթումի և Գյումրի քաղաքների միջև համագործակցության առավել նպատակահարմար տարբերակներ գտնելու և մշակելու մասին` երկուստեք պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց կյանքի կոչմանը: Իր հերթին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Բաթումիի իր գործընկերոջը, ինչպես նաև Աջարիայի հայ համայնքի պատվիրակությանը պաշտոնապես հրավիրել է ներկա գտնվել հոկտեմբերի 5-ին կայանալիք Գյումրի քաղաքի օրվա տոնակատարությանը:

DSC_0101

DSC_0264_1

DSC_0613