Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ Գյումրու նախակրթարանների ավարտական խմբերի երեխաներին
Հինգշաբթի, 21 Օգոստոս 2014 18:26

  Այսօր՝ օգոստոսի 21-ին, Գյումրու քաղաքապետարանի ենթակայության 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավարտական խմբերի երեխաներն ստացան քաղաքապետարանի կողմից նախատեսված դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը նախ շնորհավորեց երեխաներին՝ մաղթելով ուսման մեջ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ, միաժամանակ կարևորելով նախակրթարանների դերը նախադպրաոցական երեխաների զարգացման ու նախնական կրթության հարցում: Ծնողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուշադրության համար՝ նշելով, որ նման վերաբերմունքը ունի ինչպես հոգեբանական, այնպես էլ սոցիալական նշանակություն: Գյումրու ավագանու որոշմամբ 5 մլն դրամ է հատկացվել՝ 1000 պայուսակ և համապատասխան գրենական պիտույքներ ձեռք բերելու համար, որից 771-ը հատկացվել է նախակրթարաններին, իսկ մնացածը նախատեսված է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:\

IMG_1723

IMG_1722.jpg