Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին
Հինգշաբթի, 14 Օգոստոս 2014 16:43

 Այսօր` օգոստոսի 14-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը բարձր գնահատեց հյուպատոսի հետաքրքրվածությունը Գյումրիի զարգացման հարցում: Պատասխան խոսքում Անտոնիո Մոնտալտոն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ միաժամանակ ներկայացնելով որոշակի ծրագրեր՝ կապված Գյումրիում հստակ ներդրումների հետ, ինչը թույլ կտա խթանել ներքին ու արտաքին տուրիզմը Հայաստանի մշակութային մայրաքաղաքում: Գյումրու քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց հնարավորությունների սահմաններում աջակցել այն ծրագրերի իրագործմանը, որոնք թույլ կտան ճիշտ և նպատակային օգտագործել Գյումրիի մշակութային ներուժը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իտալական կողմի հետ համագործակցությունն ունի տեսանելի արդյունք: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

DSC02473