Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասնայանն աշխատանքային շրջայց կատարեց քաղաքի մի շարք թաղամասերում
Ուրբաթ, 01 Օգոստոս 2014 20:31

 Այսօր՝ օգոստոսի 1-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասնայանն աշխատանքային շրջայց կատարեց Գյումրու մի շարք թաղամասերում՝ ծանոթանալով բազմաբնակարան շենքերի բակային բարեկարգման և կտուրների վերնորոգման աշխատանքներին: Բազմաբնակարանների տանիքների անմխիթար վիճակը, ըստ քաղաքապետի, մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում, ուստի բոլոր հնարավոր միջոցներն ուղղվում են վերջիններիս վերանորոգմանը: Սամվել Բալասանյանը հանձնարարեց նաև համատիրությունների ղեկավարներին հետևողական լինել տեղադրված և ապագայում տեղադրվելիք խաղահրապարակների մաքրությանն ու պահպանմանը: Իրենց հերթին բնակիչները շնորհակալություն հայտնեցին քաղաքապետից՝ կարևորելով բարեկարգ բակերի ու խաղահրապարակների դերը երեխաների ժամանցի կազմակերպման հարցում: Շրջայցի ավարտին ոլորտի պատասխանատուների հետ տեղի ունեցավ խորհրդակցություն:

DSC_0246