Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետի շնորհավորական խոսքը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ
Երեքշաբթի, 01 Հուլիս 2014 11:46

Municipality

  Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
Հարգելի դատախազներ,
Սրտանց շնորհավորում եմ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, որը նշվում է՝ ի նշանավորումն ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքի: Համակարգի առջև դրված խնդիրները բարդ են և ուղղակիորեն ազդում են մեր պետականության շարունակական ամրապնդման վրա, ուստի դա է պատճառը, որ համակարգի նկատմամբ պահանջները կրկնակի խիստ են: Ձեր աշխատանքից է կախված օրինականության, հասարակության անվտանգության ապահովումը, քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանությունը: Պատասխանատվության բարձր զգացումը, արհեստավարժությունը, մարդկային որակները ու հայրենասիրությունը պետք է օգնեն ձեզ հաջողությամբ լուծելու բոլոր խնդիրները:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթելով նոր ձեռքբերումներ դատախազական դժվարին ծառայության մեջ, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան