Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետն աշխատանքային այցով Վրաստանում է
Շաբաթ, 21 Հունիս 2014 11:35

  Այսօր` հունիսի 21 ին, աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպում ունեցավ Ախալքալաքի ղեկավարության և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գյումրի և Ախալքալաքի միջև առկա մշակույթային կապերն ավելի խորացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Գյումրու քաղաքապետի աշխատանքային այցը Վրաստանի հանրապետություն շարունակվում է և նախատեսված են այլ հանդիպումներ: