Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետի շնորհավորական խոսքը բուժաշխատողի օրվա կապակցությամբ
Շաբաթ, 21 Հունիս 2014 10:59

Սիրելի բուժաշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ, օր, որը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ: Ձեր աշխատանքը միշտ եղել ու մնում է հարգված ու պահանջված, քանզի առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է: Ընտրելով բուժաշխատողի մասնագիտությունը՝ դուք ձեզ վրա եք վերցրել չափազանց պատասխանատու առաքելություն` թեթևացնել հիվանդների ցավը և ապահովել մարդկանց առողջության պահպանումը: Պատասխանատվության բարձր զգացումով և բարձր պրոֆեսիոնալիզմով ամեն օր հարյուրավոր մարդկանց պարգևում եք առողջություն ու հաճախ նաև՝ ապրելու հնարավորություն:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ ու ձեր ընտանիքներին քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն:

 

Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան