Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրիում դարձյալ աշխատատեղեր են ստեղծվել
Շաբաթ, 14 Հունիս 2014 16:22

Այսօր՝ հունիսի 14 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկա գտնվեց «Գյումրու հաշվապահական հաշվառման» գրասենյակի բացման արարողությանը, որը սկզբնական շրջանում աշխատանքով կապահովի շուրջ մեկ տասնյակ մասնագետների, որոնց թիվը հետագայում կաճի: Բացման արարողության ընթացքում Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց ընկերության ղեկավարությանը Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու համար և վերահաստատեց իր պատրաստակամությունը քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում աջակցել քաղաքում աշխատատեղերի ստեղծմանը, անկախ դրանց քանակից: Այնուհետև քաղաքապետը շրջեց նորաբաց գրասենյակում և ծանոթացավ վերջիններիս գործուներության հիմնական ուղղություններին:

IMG_4604

IMG_4606