Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել քաղաքի մի շարք փողոցներով
Երեքշաբթի, 10 Հունիս 2014 00:00

shrjajc

 Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել քաղաքի մի շարք փողոցներով, որտեղ կատարվում են հիմնանորոգման և փոսանորոգման աշխատանքներ: Մասնավորապես քաղաքապետն այցելել է Բաղրամյան փողոց և նորակառույց ֆուտբոլի ակադեմիայի տարածք:Սամվել Բալասանյանը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին, զրուցել շինարարների և բնակիչների հետ՝ վստահեցնելով, որ թաղային նշանակության փողոցները բարվոք վիճակի բերելը քաղաքապետարանի գործունեության առաջնահերթություններից է և որ սպասվում են մասնակի և ամբողջական նորոգումներ այլ փողոցներում ևս: Շրջայցի ավարտից հետո քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը նվիրված էր քաղաքում ընթացող փողոցաշինության ընթացքին: