Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետը ներկա գտնվեց տեքստիլ արտադրամասի բացման արարողությանը
Հինգշաբթի, 05 Հունիս 2014 14:19

 Այսօր` հունիսի 5-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկա գտնվեց Գյումրիում «Արյա Տեքս» ընկերության կարի ուսումնական արտադրամասի բացման հանդիսովոր արարողությանը: Արտադրամասը ենթադրում է շուրջ 60 աշխատատեղ, որը ոչ միայն կտա պատրաստի արտադրանք, այլ նաև կպատրաստի կադրեր Գյումրում կառուցվելիք տեքստիլ խոշոր գործարանի համար:
Բացման արարողություն ընթացքում ընկերության տնօրեն, նիդերլանդահայ Մասիս Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին իրենց Գյումրի հրավիրելու և սիմվոլիկ գումարով արածք տրամադրելու համար, ինչպես նաև խոսեց արտադրանքների սպառման շուկաների մասին:
Իր հերթին Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ գործարարին Գյումրիում ներդրումներ անելու համար, ինչպես նաև վերահաստատեց քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ աշխատատեղեր ստեղծելու դեպքում սիմվոլիկ գումարներով տարածքներ տրամադրելու մասով:

IMG_1380

IMG_1387