Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետի շնորհավորում է շրջանավարտներին
Ուրբաթ, 23 Մայիս 2014 09:35

images

Սիրելի՛ շրջանավարտներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեր կյանքի ամենանշանակալից իրադարձություններից մեկի՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Անմոռանալի այս օրը մնում է յուրաքանչյուր մարդու հիշողության մեջ իր ողջ կյանքում և ես ցանկանում եմ, որ այս ուրախ օրը հաջողությունների և նոր երջանկության սկիզբ լինի ձեզ համար։ Թեև վերջին զանգը խորհրդանշում է հրաժեշտ, այն նաև խորհրդանիշ է նոր սկզբի, նոր հեռանկարների ու հորիզոնների և այդ ամենի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացումի: Դուք մտնում եք նոր կյանք, որտեղ դպրոցից ստացած դաստիարակությունն ու կրթությունը անհրաժեշտ են լավ մարդ, հայրենիքի համար պիտանի քաղաքացի լինելու համար, իսկ մեր երիտասարդ պետությունն իր կայացման ճանապարհին ունի կիրթ և բանիմաց երիտասարդների կարիք:
Շնորհավորանքի խոսքեր եմ հղում նաև մեր մանկավարժներին և ձեր ծնողներին` հույս հայտնելով, որ դուք իրականություն կդարձնեք ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքները:
Իմ պատանի բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ` մաղթելով երջանկություն և հաջողություններ մեծ կյանքի ճանապարհին։ Թող ճակատագիրը բարի, լուսավոր ճանապարհ բացի բոլորիդ առջև։ Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան