Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետն աշխատանքային այցով Լեհաստանում է
Հինգշաբթի, 22 Մայիս 2014 11:19

IMG_4646

 Լեհական կողմի հրավերով աշխատանքային այցով Կրակովում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով երեկ հանդիպեց Կրակովի քաղաքապետ Յացեկ Մախրովսկու հետ: Հանդիպման ընթացքում Յացեկ Մախրովսկին ողջունեց Սամվել Բալասանյանին և ներկայացրեց իրենց քաղաքի պատմությունը, ներկա վիճակը, ինչպես նաև հայտնեց տեղեկություններ Կրակովի հայ համայնքի գործունեության մասին: Պատասխան խոսքում Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց իր լեհ գործընկերոջը ընդունելության և երկու քաղաքների միջև հարաբերությունների խորացման պատրաստակամության համար, ինչպես նաև ներկայացրեց Գյումրի քաղաքի պատմությունն ու սոցիալ-տնտեսական ներկա վիճակը: Այնուհետև կողմերը քննարկեցին զբոսաշրջության, սպորտի, մշակույթի, քաղաքաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հրավիրեց Յացեկ Մախրովսկուն իրեն հարմար ժամանակ այցելել Գյումրի, ինչը և ընդունվեց Կրակովի քաղաքապետի կողմից: Գյումրու քաղաքապետի աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են այլ հանդիպումներ ևս: