Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Ընդունելություն Գյումրու քաղաքապետարանում Ընտանիքի օրվա կապակցությամբ
Հինգշաբթի, 15 Մայիս 2014 13:26

 Այսօր՝ Ընտանիքի միջազգային օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց և շնորհավորեց գյումրեցի մի խումբ ընտանիքների, ինչպես նաև այցելեց ՔԿԱԳ (ԶԱԳՍ) Գյումրու տարածքային ստորաբաժանում՝ հանձնելով մանկավարժների, լսողական խնդիրներ ունեցողների, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ խնամակալած, բազմազավակ և նորակազմ ընտանիքներին դրամական պարգևներ և նվերներ: Իր խոսքում Սամվել Բալասանյանը կարևորեց հայ ընտանիքի դերն ու նշանակությունը պետության և հասարակության բնականոն զարգացման գործում, ինչպես նաև, խոսեց գյումրվա ընտանիքի կերպարի մասին, որտեղ քաղաքապետը կարևորեց ավանդապաշտությունն ու սերը սեփական քաղաքի հանդեպ:

DSC_0137