Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղրեձը Մայիսի 9-ի կապակցությամբ
Ուրբաթ, 09 Մայիս 2014 15:45

 Մեծ Հայրենական և Արցախյան ազատամարտերի հարգելի մասնակիցներ, Արցախի պաշտպանության բանակի մարտիկներ.
Սրտանց շնորհավորում եմ Մայիսի 9 կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք: 69 տարի առաջ այս օրը մեր հերոս հայրերը, խորհրդային բազմազգ բանակի կազմում, ստիպեցին ֆաշիստական Գերմանիային ստորագրել կապտուլացա և դրեցին մարդկության պատմության ամենամասշտաբային և արյունոտ պատերազմի վերջակետը: Այս օրն առանձնակի նշանակութուն ստացավ համայն հայության համար 1992թ ին, երբ մերոնք թշնամուց մաքրեցին մեր պատմական ու անառիկ բերդաքաղաքը` Շուշին: Այսօր մենք նշում ենք նաև Հայկական Երկրորդ հանրապետության` Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տարելիցը, ինչի առիթով մաղթում եմ մեր քաջ տղաներին աննկուն կամք և որ միշտ այսպես ամուր կանգնեն հայրենի սահմանին` ի չիկ դարձնելով Մայր հողին տիրելու թշնամու ձգտումները: Մենք պարտավոր ենք միշտ սիրել ու փայփայել մեր հայրենիքը, վառ պահել հայրենիքի համար իրենց կյանքը տվածների հիշատակը և կառուցել հզոր պետություն: Փառք Մայիսյան հաղթանակները կերտողներին