Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանի շնորհավորական խոսքը Մայիսի 1 ի կապակցությամբ
Հինգշաբթի, 01 Մայիս 2014 11:12

  Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր քաղաքում արժանապատիվ աշխատանքի և արժանապատիվ վաստակի հնարավորություններն աճեն, իսկ դժվարությունները հնարավորինս արագ հաղթահարվեն: Սիրելի հայրենակիցներ, բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ի հեճուկս ցանկացած դժվարության` հայ աշխատավորը միշտ էլ հաջողությամբ շարունակել է ստեղծելու, հայրենիքը շենացնելու իր նվիրական գործը: Շարունակում է նաև այսօր: Շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և մեր քաղաքի զարգացման:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան