Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը Վլադիլեն Բալյանի ծննդյան 90 ամյակի կապակցությամբ
Ուրբաթ, 25 Ապրիլ 2014 13:35

 Սիրելի Մաեստրո
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 90 ամյակի կապակցությամբ: Ստեղծագործական մեծ տաղանդի, հայրենասեր մտավորականի նվիրյալ գործունեության շնորհիվ Դուք խորը, անջնջելի հետք եք թողել համայն հայության մշակութային կյանքում: Ձեր նկատմամբ գյումրեցիների ակնածանքը և սերը ավելի ցայտուն ընդգծվեց, երբ <<Գյումրի-Լենինական>> երգը հանրային քննարկման արդյունքում որոշվեց ընդունել որպես Գյումրու հիմն: Բոլոր գյումրեցիների և իմ անունից ցանկանում ենք Ձեզ առողջություն, աննկուն կամք և արևշատություն: