Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանն ընդունեց Եվրոպայի առաջնությունների հաղթող և մեդալակիր մարզիկներն
Չորեքշաբթի, 23 Ապրիլ 2014 17:12

 Այսօր` ապրիլի 23-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Եվրոպայի առաջնություններում հաղթած մարզիկներին` Գրիգոր Մխիթարյանին (սամբո), Լենդրուշ Զատիկյանին (սամբո) , Արթուր Ալեքսանյանին (ըմբշամարտ) և մեդալակիրներին: Հանդիպման սկզբում քաղաքապետը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց մարզիկներից Գյումրու սպորտային պատիվը բարձր պահելու համար: Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց նաև մարզիչների աշխատանքը` հույս հայտնելով, որ հաղթանակները կլինեն շարունակական: Պատասխան խոսքով հանդես եկան նաև մարզիչները, որոնք հորդորեցին մարզիկներին չսահմանափակվել առկա ձեռքբերումներով և ձգտել ավելի բարձր արդյունքների: Հանդիպման վերջում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դրամական պարգևներ հանձնեց մարզիկներին և խոստացավ հետայսու ևս աջակցել քաղաքում սպորտի զարգացմանը:

 

DSC_0954

DSC_0971