Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետն աշխատանքային քննարկում անցկացրեց համատիրությունների ղեկավարների հետ
Երեքշաբթի, 15 Ապրիլ 2014 22:36

 Այսօր` ապրիլի 15-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն հանդիպում ունեցավ քաղաքի համատիրությունների ղեկավարների հետ:
Քաղաքապետը նշեց, որ ակնառու է համատիրությունների աշխատանքներում դրական տեղաշարժը, սակայն առավել բարձր արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի համատիրություններն ավելի սերտ համագործակցեն ինչպես միմյանց, այնպես էլ քաղաքապետարանի հետ: Օրակարգում դրված հարցերից առաջինն առնչվում էր ապրիլի 19-ին սպասվող համաքաղաքային շաբաթօրյակին: Ըստ քաղաքապետի՝ օրը պարզապես սիմվոլիկ նշանակություն չպետք է ունենա քաղաքի մաքրության պահպանման հարցում: Տվյալ դեպքում առավել կարևոր է հետևողականությունը ինչպես մաքրման, այնպես էլ կանաչապատման հարցում: Սամվել Բալասանյանն ավելացրեց նաև, որ քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել ծառեր և տնկիներ, բայց յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին պարտավոր է հոգ տանել ծառերի խնամքի համար:
Գյումրու քաղաքապետը հավելեց նաև, որ այս տարի նախատեսված է քաղաքի տարբեր թաղամասերում 20 խաղահրապարակների կառուցում, ինչպես նաև գումարներ կհատկացվեն բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր համատիրությունների կողմից արդեն կատարված և նախանշված աշխատանքների մասնավորապես՝ բազմաբնակարանների մուտքերի երկաթյա դռների տեղադրում, խաղահրապարակների կառուցում, լուսավորություն, քաղաքապետարանի կողմից տրվող դրամական աջակցության հետ կապված հարցեր: