Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանն ընդունեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին
Երեքշաբթի, 25 Մարտ 2014 15:11

 Այսօր՝ մարտի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներ` ավագ բանկիր Կաթրինա Բջորլին Հանսենին և Երևանյան մասնաճյուղի գլխավոր բանկիր Անժելա Սաքսին: Սա Բանկի ներկայացուցիչների հետ երկրորդ հանդիպումն էր: Անցյալ տարի քաղաքապետն ընդունել էր ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարկ Դեյվիսին, ում հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն` ուսումնասիրել համագործակցային ծրագրերի համար առավել նպատակահարմար ուղղությունները: Այս հանդիպմանը որպես գերակա ուղղություններ Սամվել Բալասանյանը նշեց Ճանապարհաշինությունը, արտաքին լուսավորությունը և կանաչապատումը: Հյուրերն հետաքրքրվեցին Գյումրիում այլ բանկերի ու կազմակերպությունների կողմից իրականացվող ու ֆինանսավորվող ծրագրերից, որպեսզի առավել արդյունավետ նպատակաուղղվեն համագործակցային միջոցները: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկայացրեց մոտավոր հաշվարկներ վերոնշյալ ոլորտներում անհրաժեշտ ներդրումների համար, որոնք հետագայում կուսումնասիրվեն նաև Բանկի մասնագետների կողմից: ՎԶԵԲ ավագ բանկիր Կաթրինա Բջորլին Հանսենին հետաքրքրվեց, թե հնարավորության դեպքում արդյոք կարելի է ճանապարհաշինարարություն սկսել, եթե մեկ այլ ծրագրով արդեն կատարվում են ջրագծերի` հետևաբար նաև` ճանապարհների քանդման աշխատանքներ: Ըստ քաղաքապետի, ծրագրերը մեկը մյուսին չեն խանգարում, ավելին` կան թաղամասեր, որտեղ ավարտված են ջրագծերի անցկացման աշխատանքները և կարելի է սկսել ճանապարհաշինություն: Որպես գերխնդիր` քաղաքի համար մնում է նաև աղբի վերամշակումը: Տարիներ շարունակ աղբը կուտակվում է աղբավայրում` իրենից ներկայացնելով բնապահպանական լուրջ վտանգ: Հանդիպման վերջում ՎԶԵԲ ներկայացուցիչները ընդգծեցին իրենց պատրաստակամությունը ` աշխատելու տրանսպորտի և ճանապարհաշինության ուղղություններով, որն իր մեջ ներառելու է նաև լուսավորությունը: Սակայն առավել գործնական քայլեր կարվեն միայն համապատասխան ուսումնասիրությունից և մասնագիտակա եզրակացությունից հետո:

DSC_0521