Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Մարտի 8
Շաբաթ, 08 Մարտ 2014 00:52

flauer

  Թանկագին կանայք,
Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առթիվ, տոն, որը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր անհուն սերը և երախտագիտության ջերմ խոսքեր հղելու ձեզ` մեր մայրերին ու տատիկներին, կանանց ու քույրերին, դուստրերին և բոլոր հայուհիներին` Հայաստանում, Ջավախքում, Արցախում և Սփյուռքում:
Անգնահատելի է այն տոկունությունը, որ դրսևորել է հայուհին հանուն մեր պետականության ստեղծման, պաշտպանության ու զարգացման: Այսօր էլ չենք դադարում արտահայտել մեր խորին հարգանքը, հիացմունքն ու ակնածանքը ձեր հանդեպ: Խորապես շնորհակալ ենք ձեզ և երախտապարտ` հայ կնոջ անմնացորդ նվիրվածության ու հոգատարության, բարության ու ջերմության համար:
Այս տոնական օրը մաղթում եմ քաջառողջություն ու երջանկություն, խաղաղություն ու բարեկեցություն ձեզ, ձեր հարազատներին ու մերձավորներին: Թող ուրախություն տիրի միշտ ձեր օջախներում, իսկ դուք շրջապատված լինեք անսահման ջերմությամբ, ուշադրությամբ ու հոգատարությամբ:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան