Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանն ընդունեց Առաջին Համահայկական Ձմեռային խաղերի մասնակից գյումրեցի մարզիկներին
Ուրբաթ, 21 Փետրվար 2014 15:55

Այսօր` փետրվարի 21-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Առաջին Համահայկական Ձմեռային խաղերի մասնակից գյումրեցի մարզիկներին: Սամվել Բալասանյանը ողջունեց մարզիկներին, որոնց թվում էր նաև Սոչիի 2014թ. Ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Կատյա Գալստյանը: Վերջինիս շնորհավորելուց հետո քաղաքապետը հույս հայտնեց, որ Ձմեռային Համահայկական խաղերում գյումրեցի մարզիկները ցույց կտան լավագույն արդյունքներ, և մարզաձևում խաղարկվող 12 մեդալներից Գյումրին կունենա իր առյուծի բաժինը: Մարզիկներն իրենց հերթին խոստացան արդարացնել սպասելիքները և հետ վերադառնալ բարձր արդյունքներով:
Առաջին Համահայկական Ձմեռային խաղերում Գյումրին ներկայանալու է մեկ մարզաձևում (դահուկավազք) 15 մարզիկներով, որոնք ներկայացնում են Գյումրիի Ձմեռային մարզաձևերի մարզադպրոցը: Վերջինիս տնօրեն և հավաքականի մարզիչ Սլավիկ Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց Գյումրու քաղաքապետից` մարզիկներին ու մարզադպրոցին աջակցության համար: Մարզադպրոցը վերջին 30 տարվա մեջ, ըստ հավաքականի մարզչի, առաջին անգամ քաղաքապետարանի օժանդակությամբ ձեռք է բերել նոր դահուկներ, իսկ հավաքականի մարզիկները Ձմեռային Համահայկական խաղերին կներկայանան նոր մարզահագուստով:

DSC_0047