Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Ուղերձ

Gyumri_cmer_2014

 Սիրելի գյումրեցիներ,
Ջերմորեն ողջունում և շնորհավորում եմ «Գյումրու ձմեռ» տոնակատարության և Երիտասարդների օրհնության` Սուրբ Սարգիս տոնի կապակցությամբ: Երիտասարդության և թարմության խորհուրդն է միավորել սիրված երկու տոնակատարությունները: Պատահական չէ, որ երկուսի հիմքում էլ առողջության և երիտասարդության գաղափարն է` «առողջ մարմնում` առողջ ոգի»:
Ձմեռային այս գեղեցիկ,սիրված ու ավանդական դարձած տոնակատարության առթիվ մաղթում եմ բոլորին քաջառողջություն, պայծառ միտք, եռանդ և ջերմություն: Թող որ ուրախությունն ու խինդը գերիշխեն այսօր և ընդմիշտ:

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան