Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Քաղաքապետի ուղերձը բանակի օրվա կապակցությամբ

Քաղաքապետի ուղերձը բանակի օրվա կապակցությամբ

Երկուշաբաթի, 27 Հունվար 2014 20:50

Քաղաքապետի ուղերձը բանակի օրվա կապակցությամբ

 Սիրելի hայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ազգային Բանակի զինվորներին ու սպաներին, զինվորական ծառայության հետ առնչություն ունեցող և ունեցած բոլոր քաղաքացիներին, մեր ամբողջ ժողովրդին` մեզ հպարտություն ու վստահություն պարգևող այս հրաշալի տոնի առթիվ: Անցած 22 տարիների ընթացքում կարողացանք ստեղծել հզոր և իր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարելու ունակ ազգային բանակ: Կասկածից վեր է, որ մեր զինված ուժերը պետականության ամրապնդման, զարգացման հիմնական երաշխավորն են, մեր ազգային հպարտությունը և Հայկական Լեռնաշխարից մինչև Եգիպտոս հասած պատմական հայկական բանակների հիշողության կրողը: Վստահ եմ` մեր բանակը շարունակելու է աճել, զարգանալ և մնալու է տարածաշրջանում ամենամարտունակը: Փառք մեր Բանակին և այն ստեղծած և սնուցող հայ ժողովրդին:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան