Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին

 

----------


  Այսօր`դեկտեմբերի 9-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպման սկզբում քաղաքապետըողջունեց դեսպանին և հակիրճ ներկայացրեց մեկ տարվա ընթացքում քաղաքում տեղի ունեցած փոփոխությունները` առանձնահատուկ կանգ առնելով Գյումրին ԱՊՀ 2013թ ի մշակույթային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների վրա:
Պատասխան խոսքում դեսպան Վոլինկինը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ընդունելության, ինչպես նաև օրեր առաջ Գյումրի ժամանած ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինի ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Դեսպանը նշեց նաև, որ միշտ մեծ հաճույքով է այցելում Գյումրի, որն առանձնանում է իր պատմությամբ և մշակույթով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկող հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, մասնավորապես, Գյումրի ռուսական ներդրումների և «Սպորտ սիթի» մարզական համալիր կառուցելու գործում ռուսական կապիտալի հնարավոր մասնակցության մասին: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց լրագրողների հարցերին: