Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ

 

DSC_0543

  Այսօր` դեկտեմբերի 7-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ` ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիային խորհրդարանի պատգամավոր Ռենե Ռուքեին, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայենին, պատգամավորներ` Գի դը Սյենին, Ժան Պյերդը լա Նուանին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոնին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ, պատգամավորներ` Արա Բաբլոյանին և ՆաիրաԿարապետյանին:
Պատվիրակությունը Գյումրի էր ժամանել` հարգանքի տուրք մատուցելու 1988թ. աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց պատվիրակության անդամներին` բարձր գնահատելով ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ հայ-ֆրանսիական բարեկամության խմբի ներդրումը երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում:
Քաղաքապետն առանձնահատուկ կանգ առավ երկրաշարժից հետո Ֆրանսիայի կառավարության և ֆրանսիական տարբեր կազմակերպությունների կողմից Գյումրի քաղաքին ցուցաբերված մեծ աջակցության մասին:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին ողջույնի ջերմ խոսքեր հղեցին քաղաքապետին, հակիրճ ներկայացնելով նաև իրենց խմբի գործունեությունը և մոտ ապագայում նախանշված ծրագրերը, այնուհետև պատվիրակության անդամների կողմից Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարգևատրվեց Ֆրանսիայի խորհրդարանի մեդալով:

 

DSC_0500


DSC_0481