Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետի ուղերձը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ
Երեքշաբթի, 03 Դեկտեմբեր 2013 10:06

   Դեկտեմբերի 3-ը համաշխարհային հանրությունը նշում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Սահմանափակ կարողություններով մարդկանց ինքնահաստատման ճանապարհին արգելքների վերացումը, արժանապատիվ կրթություն ստանալու և աշխատանք ունենալու երաշխիքն այսօր երկրի սոցիալական քաղաքականության առաջնային ուղղություններից են: Սոցիալական ցանկացած ներդրում խոցելի այս խավին ժամանակակից հասարակություն ինտեգրելու ճանապարհին յուրաքանչյուրիս համար պետք է լինի առաջնային:
Սպիտակի աղետալի երկրաշարժը, շատերին գամեց սայլակին ` զրկելով լիարժեք աշխատելու և արարելու հնարավորությունից: Սահմանափակ կարողություններով մարդկանց բաժին է ընկել դժվար փորձություն,սակայն նրանք հաղթահարում են բոլոր դժվարությունները` ցուցաբերելով կամքի բացառիկ ուժ և կյանքի հանդեպ անսասան հավատ: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր առողջական վիճակից, ունենա հասարակության լիիրավ անդամ կոչվելու իրական հնարավորություն և պայմաններ: Այս օրը խորհրդանշական է այն առումով, որ միավորում է բոլորին, ովքեր անտարբեր չեն այս հասարակության այն խոցելի շերտի նկատմամբ, ով մեր առանձնահատուկ ուշադրության ու հոգատար վերաբերմունքի կարիքն ունի:
Մաղթում ենք ձեզ ու ձեր ընտանիքներին արիություն, առողջություն և լավատեսություն:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան