Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետն ընդունեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին

 Այսօր` նոյեմբերի 29-ին, քաղաքապետ Սամվել Բալասնայանն ընդունեց ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին: Ողջունելով բռնցքամարտի ֆեդերացիայի նորանշանակ նախագահին` քաղաքապետն անդրադարձավ Գյումրիի բռնցքամարտի պատմության ուշագրավ դրվագներին, ինչպես նաև մարզաձևում առկա հիմնախնդիրներին: Պատասխան խոսքում Արթուր Գևորգյանը ներկայացրեց ոլորտի զարգացման իր տեսլականը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, չնայած առկա բոլոր հիմնախնդիրներին, մարզաձևը հեռանկարային է, ինչպես նաև կարևորեց մարզային կառույցների հետ սերտ համագործակցությունը: Որպես բռնցքամարտի Շիրակի մարզի ֆեդերացիայի նախագահ՝ Սամվել Բալասանյանը նշեց, որ արվում է առավելագույնը հատկապես հեռանկարային մարզիկներին համապատասխան պայմաններով ապահովելու համար, չնայած որ տեղական հնարավորությունները խիստ սահմանափակ են: Իր հերթին Արթուր Գևորգյանը կարևորեց ֆեդերացիայի կազմում մարզերի ներկայացուցիչների ներգրավվածությունը, որը կապահովի արդյունավետ աշխատանք մարզերի հետ, ինչպես նաև կբարձրացնի մրցակցության մակարդակը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բռնցքամարտի զարգացմանն առնչվող այլ հարցեր ևս:

 

Գյումրու քաղաքապետն ընդունեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին

Գյումրու քաղաքապետն ընդունեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին