Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի քաղաքի մուտքի մոտ մեծ հանդիսությամբ դիմավորեցին Վլադիմիր Սպիվակովին

  Նոյեմբերի 11-ին Գյումրի քաղաքի մուտքի մոտ Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի պատվիրակությունները մեծ հանդիսությամբ դիմավորեցին  Վլադիմիր Սպիվակովին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նախագահ Արմեն Սմբատյանին: Շիրակի մարզպետարանում մամլո ասուլիսի ժամանակ հյուրերը լրագրողներին ներկայացրեցին Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ներկայացնելով իրականացված ծրագրերը, նշեց, որ Գյումրին մշտապես է կրել մշակութային մայրաքաղաք անունը, իսկ բոլոր ծրագրերը լինելու են շարունակական ու ավանդական: Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք ծրագրի պաշտոնական փակման արարողությունը, որը նշանավորվեց Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած Ռուսաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով: