Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետի շնորհավորական խոսքը Հայկական մամուլի օրվա կապակցությամբ
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր 2013 11:44

 Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Հայկական մամուլի օրվա կապակցությամբ:
1794թ. ի այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում «Ազդարար» պարբերականի լույս ընծայմամբ սկիզբ դրվեց հայ տպագիր մամուլի պատմությանը և ի հիշատակ այդ օրվա` 2004թ. ՀՀ Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 16-ը հաստատվեց որպես «Հայկական մամուլի օր»:
Տարիներ շարունակ, հատկապես սփյուռքում, հայկական մամուլը նպաստել է հայապահպանությանն ու մեր մշակույթի տարածմանը, ինչպես նաև պաշտպանել և մինչև օրս էլ պաշտպանում է մեր ազգային ու պետական շահերը:
Հարգելի լրագրողներ, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առկա տեմպերը և այն, որ արդեն իսկ ձևավորվում է տեղեկատվական հասարակություն, չափազանց կարևոր է ձեր դերը հասարակության շրջանում պետականամետ և հայեցի գաղափարների ամրապնդման և տարածման գործում: Դրանից զատ դուք այսօր ունեք ևս մեկ լուրջ առաքելություն, այն է՝ արտաքին թշնամու կողմից մեր երկրի դեմ իրականացվող ստի ու կեղծիքի վրա հիմնված քարոզչությանը դիմակայլեն ու հակահարված տալը:
Սիրելի լրագրողներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ տոնի կապակցությամբ՝ մաղթում բեղմնավո աշխատանք, հաջողություններ և թող որ ձեր թերթերի ու կայքերի էջերից, հեռուստաէկրաններից անպակաս լինեն մեր հայրենիքի և հատկապես Գյումրու հաջողութունների ու առաջըթացի մասին լուրերը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան