Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Քաղաքապետի ուղերձը "Գյումրու օրվա" կապակցությամբ

  Սիրելի’ գյումրեցիներ.
Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ: Մենք նշում ենք քաղաքի օրը`ամեն տարի փաստելով, որ գյումրեցին կարողացել է դիմակայել մարտահրավերներին, ոտքի կանգնել ու ապագային նայել լավատեսությամբ: Հայաստանի մշակութային մայրաքաղաքը այլևս կառուցվող, զարգացող քաղաք է` լի դժվարությունները հաղթահարելու վճռականությամբ:
Հպարտությամբ պիտի նշեմ, որ բազմադարյա պատմություն ունեցող մշակութային բնօրրանը չի կորցրել իր ավանդականը պահպանելու և ժամանակին համընթաց քայլելու ձգտումը:
“Գյումրու օր” տոնակատարությունն արդեն սպասված ավանդույթ է , որն ապացույցն է գյումրեցու կենսասիրության և տոկունության: Չնայած առկա հիմնախնդիրներին, մենք ընտրել ենք առաջընթացի ուղին: Միայն մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Վստահ եմ, որ հաջորդ տարիները լինելու են ավելի արդյունավետ քաղաքի զարգացման և բարգավաճման համար:
Սիրելի գյումրեցիներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս մեր քաղաքի տոնի առթիվ:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան