Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանը Չինաստանում կմասնակցի «Եվրասիական տնտեսական ֆորում 2013»
Երեքշաբթի, 24 Սեպտեմբեր 2013 11:38

  Չինական կողմի հրավերով սեպտեմբերի 24 ից 27 ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Չինաստանի Սիան քաղաք «Եվրասիական տնտեսական ֆորում 2013» ին մասնակցելու նպատակով: Ֆորումի շրջանակներում նախատեսված է Գյումրու քաղաքապետի ելույթը, ինչպես նաև հանդիպումներ տեղական իշխանությունների ու ֆորումի մասնակից երկրների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք` ս\թ հունիս ամսին Գյումրի էր ժամանել Սիան քաղաքի պատվիրակությունը, որի ընթացքում Գյումրի և Սիան քաղաքների միջև կնքվեց համաձայանգիր, ըստ որի երկու քաղաքները հռչակվեցին քույր քաղաքներ: