Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանայնի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 21 ի կապակցությամբ

  «Սիրելի՛ Հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: 22 տարի առաջ oգոստոսի 23 ին Հայաստանի Գերագույն խորհուրդի կողմից ընդունված «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրն ուղի հարթեց դեպի անկախ պետականության վերականգնում, ինչը և հաստատվեց մեկ տարի անց, երբ 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Հայ ժողովուրդն «այո» ասեց Անկախությանը: Աննկարագրելի է այդ օրերի համազգային բերկրանքն ու ուրախությունը, որ համակել էր համայն հայությանը: Համոզված եմ` մեր պատմության էջերում Սեպտեմբերի 21 ը կմնա նաև որպես ազգային միասնականությունը խորհրդանշող գլխավոր տոներից մեկը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ բարգավաճում և ամուր հավատք մեր պետականության լուսավոր ապագայի հանդեպ: